Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրիի մաքսակետ


13:45 , 3 նոյեմբեր, 2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Մեղրիի մաքսակետ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ մաքսակետում նախագահին դիմավորել են ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը և մաքսակետի աշխատակիցները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել մաքսակետում, որի ընթացքում Կարեն Թամազյանը նախագահին է ներկայացրել մաքսակետի ընդհանուր իրավիճակը, կատարված և պլանավորված աշխատանքները: