17:09 , 12 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
WBC ամենամյա հավաքի ժամանակ կհայտարարի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի մրցակցի անունը: Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդի 561-րդ հավաքը տեղի կունենա Թայլանդում նոյեմբերի 3-9-ը:
Կլիչկո ավագը պետք է տիտղոսի պարտադիր պաշտպանության մենամարտ անցկացներ Բերմեյն Ստիվերնի հետ: Սակայն ուկրաինացի բռնցքամարտիկը ցանկանում է կարիերան ավարտել Դևիդս Հեյի հետ մենամարտով: Հեյն իր հերթին Կլիչկոյի հետ մենամարտելու իրավունք ստանալու համար նախ պետք է հաղթի Թայսոն Ֆերիին: Կլիչկոյի մրցակիցը կորոշվի քվեարկության արդյունքում:
Նշենք, որ Վիտալի Կլիչկոն վերջին մենամարտն անցկացրել է 2012-ին Մոսկվայում և նոկաուտի է ենթարկել Մանուել Չարին: