«Samsung» ընկերության նախորդ տարվա եկամուտը կազմել է 187,75 մլրդ դոլար` գրեթե Հայաստանի 90 տարվա բյուջեն


17:25 , 12 սեպտեմբեր, 2013

«Սամսունգ» ընկերության նախորդ տարվա եկամուտը կազմել է 187,75 մլրդ դոլար: Համարյա Հայաստանի 90 տարվա բյուջեն:

«Սամսունգն» ունի 369 հազար աշխատող: Մի քիչ ավել աշխատող՝ 434 հազար հոգի, ունի IBM-ը:

Միայն այս երկու ընկերության աշխատակիցները Հայաստանի բնակչության կեսն են:

Իսկ Հայաստանում մի հատ պանրի արտադրամաս են բացում՝ 20 աշխատատեղով, երկրի ղեկավարությունը գնում, կարմիր լենտ ա կտրում:

Նույն այդ իշխանությունները պարզապես ոչնչացրին մեր «Նաիրիտ»-ը, որը կարող էր մի փոքր զիջել «Սամսունգին», բայց լիներ մեր նավթն էլ, գազն էլ, բենզինն էլ, էլ չեմ ասում, որ հանքարդյունաբերությունը չէր մնա միակ հույսներս: