Գուրգեն Մարգարյանի հոր վիճակը լավանում է


17:03 , 12 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Գուրգեն Մարգարյանի հոր` Արտուշ Մարգարյանի վիճակը դեռ գնահատվում է ծանր, սակայն կա զգալի առաջընթաց.

«Շուտով նրա վիճակը կգնահատվի միջին ծանրության»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արտուշ Մարգարյանին վիրահատող բժիշկ Արայիկ Ոսկանյանը, նշելով, որ Մարգարյանն արդեն կարողանում է ինքնուրույն սնվել: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 08.00-ի սահմաններում Երևան քաղաքի ոստիկանության Մալաթիայի բաժնում «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 07.50-ի սահմաններում, բժշկական կենտրոն է ընդունվել Արտուշ Գուրգենի Մարգարյանը` որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով:

Նախնական տեղեկությունների համաձայն` Գուրգեն Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ է կատարել: