Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Swarovski-SKIMS համագործակցության արդյունքը
19:36 , 2 նոյեմբեր, 2023 Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Swarovski ապրանքանիշի հետ համագործակցության արդյունքը:
Խոսքը Swarovski-ի և Քարդաշյանին պատկանող SKIMS ընկերության համագործակցության մասին է, որի վերաբերյալ ֆոտոշարքով աստղը կիսվել է սոցցանցերում:
Քարդաշյանի խոսքով՝ սա իր տեսակի մեջ առաջին համագործակցությունն է, որը Swarovski-ի խորհրդանշական հմայքը միաձուլում է SKIMS-ի նորարարական ուրվագծերի հետ, ինչի արդյունքում ստեղծվել է յուրահատուկ «բյուրեղային» հավաքածու: