21:01 , 12 սեպտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խուան Անտոնիո Պիցին, ով այժմ գլխավորում է արգենտինական «Սան Լորենսոն», անդրադարձել է Գարեթ Բեյլի տրանսֆերային արժեքին: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» «Տոտենհեմին» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար վճարեց 100 մլն եվրո:
«Միայն Մեսսին արժե 100 մլն երո: Նրա արժեքն անհաշվելի է: Չեմ կարծում, որ առաջիկայում կլինի մի ֆուտբոլիստ, ով կմոտենա նրա արժեքին, չէ՞ որ խոսքը գնում է պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկի մասին»,- Պիցիի խոսքերը մեջբերում է A Bola-ն։