Վահագն Խաչատուրյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան


22:36 , 1 նոյեմբեր, 2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կապանի ժամանակակից արվեստի թանգարան։
Նախագահը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ շրջել է թանգարանում և ծանոթացել հավաքածուին։ 
Հանրապետության նախագահը նաև գրառում է կատարել թանգարանի պատվո հյուրերի մատյանում: