16:38 , 12 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է աթեիստներին ու ագնոստիկներին՝ ասելով, որ Աստված կների նրանց այնքան ժամանակ, քանի դեռ իրենք բարոյական են ու ապրում են՝ առաջնորդվելով խղճի ձայնով։
Ինչպես նշում է The Telegraph-ը, 76-ամյա հովվապետն իրեն դիմած ագնոստիկ Էուջենիո Սկալֆարիին պատասխանել է նամակով, որում ընդգծել է, որ Աստված ներում է միայն նրանց, ում մեջ արթուն է խղճի ձայնը։ Պապի բնորոշմամբ՝ խղճին չհետևելն իրական մեղք է։
Սկալֆարին ցանկացել է Հռոմի պապից իմանալ, թե արդյոք քրիստոնյաների Աստվածը ներո՞ւմ է նրանց, ովքեր իրեն չեն հավատում ու հավատի ուղով չեն գնում։
«Երբ մարդ հետևում է իր խղճի ձայնին, դա նշանակում է, որ նա գիտակցում է չարի ու բարու տարբերությունը»,-գրել է Պապը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ