Էդգար Մանուչարյանը կմասնակցի Դինամոյի հետ մրցավեճին


15:50 , 12 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը արդեն լիովին ապաքինվել է ձկնամկանի վնասվածքից և մարզվում է թիմի ընդհանուր խմբի հետ: Այդ մասին armsport.am-ին տեղեկացրել է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը:

Սպասվում է, որ Մանուչարյանը կմասնակցի Ռուսաստանի առաջնության հերթական՝ 8-րդ տուրի Մոսկվայի «Դինամոյի» դեմ կայանալիք հանդիպմանը (սեպտեմբերի 16):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ