Պետք է պատրաստ լինենք Եվրոպայում պատերազմի. Գերմանիայի ՊՆ ղեկավար


16:26 , 30 հոկտեմբեր, 2023
Մենք պետք է պատրաստվենք Եվրոպայում հնարավոր պատերազմին, ZDF-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ 

«Պետք է ընտելանալ այն մտքին, որ Եվրոպայում կարող է պատերազմի վտանգ լինել, Գերմանիան պետք է կարողանա պաշտպանվել, մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ասել է նա։

Պիստորիուսի կարծիքով՝ Մերձավոր Արեւելքում և Ուկրաինայում հակամարտությունները հետևանքներ կունենան գերմանական հասարակության մեջ։

Միաժամանակ նա ասել է, որ Գերմանիան ամեն ինչ կանի, որպեսզի մերձավորարևելյան հակամարտությունում հետագա սրացում չլինի։