15:14 , 12 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
«Նույնիսկ թյուրքալեզու Սեֆյանների դինաստիան երբեք իրեն Իրանի մշակույթից և Իրանի ժողովրդից անջատ չի դիտարկել»,-այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է իրանցի պատմաբան Սեյյեդ Մոհամմադ Սաղաֆին:
Իրանցի պատմաբանը, անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած հավակնություններին, մասնավորապես նշել է. «Նկատի ունենալով նախկինում Իրանի ունեցած ընդարձակ սահմանները՝ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, այդ թվում Գյանջան, Իրանի մաս են կազմել. Այն եղել է Սասանյան Անուշիրվան թագավորի ամառային նստավայրը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ