Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


16:21 , 28 հոկտեմբեր, 2023

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

27-10-yerevan.jpg (56 KB)

Մարզերում հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Քամին՝  հարավարևմտյան 3-6 մ/վ, հոկտեմբերի  28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 28-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։

27-10-armenia.jpg (277 KB)