Ղարաբաղի տնտեսական շրջան․ ՌԴ ՊՆ-ն փոխել է խաղաղապահների պատասխանատվության գոտու անվանումը


22:33 , 27 հոկտեմբեր, 2023

ՌԴ պաշտպանության նախարարությունը փոխել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու անվանումը։

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի» անվանման փոխարեն այսուհետ կօգտագործվի «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան» անվանումը։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի տարածքում»,- ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։