Միջանցքի հարց երբեք չենք քննարկել, հույս ունենք, որ տարածաշրջանի երկրները ընդառաջ կգնան խաղաղության մեր առաջարկին. Արթուր Հովհաննիսյան (Video)


11:26 , 26 հոկտեմբեր, 2023

Tert.am-ը գրում է.

Խաղաղության խաչմերուկը որպես տեսական տերմին մեր միջազգային գործընկերների մոտ շատ ընդունելի է:

Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Վարչապետը երեկ ասում էր, որ արդեն գործնականում թղթի վրա ենք հանձնելու, թե խաղաղության խաչմերուկ ասելով ինչ ենք հասկանում: Իսկ միջազգային գործընկերների վերաբերմունքի ամենավառ  արտացոլումը Գրանադայի հայտարարություներն են»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք մենք կարող ենք համարել, որ միջանցքի հետ կապված հարցը փակված է, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց.

«Երբեք չի եղել նման հարց միջազգային օրակարգում, երբեք, և Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել նման հարց և նման քննարկման մասնակից չի եղել: 1 վայրկյան անգմ նման թեմայով քննարկման մասնակից չենք եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: