Ցելյուլիտից ազատվելու համար բավական է օրվա մեջ 5 րոպե ցատկել


14:22 , 12 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Կանանց մեծ մասն իրենց մոտ ցելյուլիտի նշաններ հայտնաբերելիս ցանկանում են շտապ ազատվել դրանից կամ դարձնել աննկատ: Գեղեցկության սրահները, սպա կենտրոնները, տարբեր բժշկական կենտրոններն առաջարկում են պրոցեդուրաների մի ամբողջ փաթեթ, որոնք էֆեկտիվ կերպով պայքարում են ցելյուլիտի դեմ: Բայց ոչ բոլորն ունեն բավարար ժամանակ եվ միջոցներ՝ այս ծառայություններից օգտվելու համար, ուստի կարելի է նրա դեմ պայքարել նաև տնային պայմաններում:
Եվ այսպես, ինչ միջոցներ մենք պետք է ձեռնարկենք ցելյուլիտից ազատվելու համար:

Սահմանափակել ճարպային սնունդը

Պետք է սահմանափակենք ճարպային սննդի ընդունումը: Խմենք ավելի շատ բնական թարմ հյութեր և կանաչ թեյ, ուտենք ավելի շատ թարմ բանջարեղեն և մրգեր: Նախապատվություն տանք շատ սպիտակուց եվ քիչ ճարպ պարունակող սննդամթերքին:

Ընդունել վիտամիններ

Սկսենք կուրսերով ընդունել վիտամին А և Е, ինչպես նա և ասկոռուտին: Այս վիտամիններն օգնում են մաքրել օրգանիզմը վնասակար ճարպերից, իսկ ասկոռուտինն ամրացնում է անոթների պատերը, կարգավորելով արյան շրջանառությունը, որի խանգարումը նպաստում է ցելյուլիտի առաջացմանը:

Թռչկոտել, ցատկել

Ամեն օր պարան թռնենք: Բժիշկները ժամանակակից աղջիկների մոտ ցելյուլիտի վաղ դրսև որումների պատճառ են համարում այն, որ աղջիկները դադարել են ցատկել: Օրական հինգ րոպե ցատկը լրիվ բավական է:
Վակուում մերսում
Կարելի է նաև դեղատանը գնել սիլիկոնե տարրա և շաբաթը երկու անգամ իրականցնել վակուումային մերսում: Վակուումային մարսումը հակացուցված է երակների լայնացում ունեցող կանանց:

Փաթաթումներ

Գոնե շաբաթը մեկ անգամ կանենք փաթաթումներ: Դրա համար պրոբլեմատիկ հատվածներին քսում ենք կապույտ կավ, որի մեջ ավելացված է մի քանի կաթիլ ցիտրուսների եթերային յուղ, հետո փաթաթում ենք այս հատվածները պլյոնկայով, հագնում ենք քիփ շորտեր կամ զուգագուլպաներ եվ փորձում ենք քրտնել: