Կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք է գրանցվել․ Անահիտ Ավանեսյան


14:45 , 25 հոկտեմբեր, 2023

Հայաստանում կարմրուկով վարակված երեխայի մահվան դեպք ունենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը մանրամասնեց, որ երեխան ունեցել է առողջական խնդիրներ։

«Երեխան ունեցել է այլ ուղեկցող հիվանդություններ և կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել»,- հավելեց նա։