Արցախում հայտնաբերվել է 3000 տարեկան բրոնզե «սրտիկ»


13:58 , 12 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել է մոտ 3000 տարվա հնության բրոնզե թալիսման՝ սրտիկի տեսքով: Այս մասին հաղորդում է բլոգեր Դմիտրի Եգորովը՝ MazzoniGuide-ը:

«Խորհրդանիշը, որը այսօր կա սմարթֆոնների ստեղնաշարերի վրա և տեսողական առումով ընկալելի է մեր մոլորակի բնակչության մեծ մասի համար, եվրոպական մշակույթում սկսեց գոյություն ունենալ միայն 13-րդ դարի կեսերից: Նայեք ու մտածեք. այս թալիսմանը, գուցե, աշխարհում առաջին «սրտիկն» է: Հետաքրքիր է՝ ո՞ւմ է այն պատկանել: Ի՞նչ էր նշանակում: Գուցե արդեն այն ժամանակ սրտիկը նշանակում էր սե՞ր»,- գրում է բլոգերը: