Որքա՞ն գումար կծախսվի Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների վրա 2013-ին


13:52 , 12 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կառավարությունը կհաստատի Սևծով¬յան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013 թթ. դրամաշնոր¬հա¬յին ծրագ¬րի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը: Այդ բյուջեն կազմում է 22 մլն 233.7 հազար դրամ, որի կեսը գնում է աշխատողների աշխատանքի վարձադրության, մյուս կեսը՝ ծառայությունների և ապրանքների ձեռքբերման վրա:

Գումարի 90%-ը` 20 մլն 10.3 հազ. դրա¬մը, ֆինանսավորում է Եվրամիությունը, իսկ 10%-ի ֆինան¬սա¬վո¬րումը, որը փաստորեն կազմում է 2 մլն 223.4 հազ. դրամ, իրականացվում է դրամաշնորհային ծրագրի համաֆինանսավորման միջոցներից:

Պետք է նշել, որ համաֆինանսավորման միջոցներից արդեն ծախսվել է 700.3 հազ. դրամ գումար: Նախահաշիվի հաստատման հարցը ներառված է կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում: