Սյամոն խփել-թռնելուց բացի ուրիշ բան չի սովորել
12:39 , 24 հոկտեմբեր, 2023
Սյամոն հերթական անգամ հերքել է իր մասնակցությունը օրերս Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած իրադարձություններին՝ կոչ անելով հարցնել Շահրամանյանին, թե ովքեր են եղել բանտում ծեծի ենթարկածները: Սյամոն տվել է Արայիկ Հարությունյանի անունն ու պնդել, որ ինքն այդ մարդկանց կյանքում չի տեսել:
Սյամոն հերթական մուտիտն է արել՝փորձելով հերքել անհերքելին: Թե ինչ է ցանկացել ասել, այդպես էլ հասկանալի չէ, քանի որ հարց է առաջանում՝ ի՞նչ կապ կարող է լինել արցախցիների բողոքի ակցիայի ու բանտում ծեծողների միջև, որքանո՞վ է դա հերքում իր մեղքը: Այս իրավիճակը կարող է բացառապես ձեռնտու լինել Սյամոյին, որի փորձերը՝ կոծկելու իր առնչությունն այս ամենին, նմանվում է յուրատեսակ կլոունադայի. հիշում եք, չէ՞, ինչ եռանդով էր հերքում իր ու Նիկոլի,իր ու ՔՊ-ի միջև կապը,մինչդեռ համացանում լայնորեն տարածված հայտնի լուսանկարը՝ բոլորովին այլ բանի մասին է վկայում:
Սյամոյի փորձերը՝ հերքելու իր կապը տեղի բողոքի ակցիայի հետ, ծիծաղելի են և ընդամենն ընգծում են նրա բարոյական նկարագիրը՝ խփել-թռնելու, պատասխանատվությունից խուսափելու: