Սկոլկովյան գիտնականները քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդ են ներկայացրել


17:31 , 12 սեպտեմբեր, 2013

«Սկոլկովո» գիտական ​​մշակումների հիմնադրամը գնահատվել է անկախ փորձագետների կողմից, մասնավորապես այս մշակումը արժանացել է 600000 ռուբլի գրանտի:
Հայտնի է, որ քիմիաթերապիան լավ է աշխատում քաղցկեղի դեմ, սակայն բարձր տոքսիկությամբ է օժտված: Արդյունքում, տուժում են սրտի, երիկամների եւ լյարդի առողջ բջիջները: Սա բժիշկներին ստիպում է կրճատել դեղաքանակը, դրանով թուլանում է նրանց թերապեւտիկ ազդեցությունը: Սակայն ռուս մասնագետները հասկացել են, թե ինչպես ազատվել «մինուսներից»` թողնելով «դրականը»:

Մեկնաբանել է նախագծի հեղինակներից մեկը` Նիկոլայ Իվանովը. «Քիմիաթերապիայի դեղերը բավական արագ են դուրս գալիս մարմնից, ինչպես նաեւ կորցնում են իրենց հատկությունները օրգանիզմի պաշտպանական ուժերի տակ: Որպեսզի էֆեկտիվ ազդեցության հասնել, պետք են առավելագույն կոնցենտրացիաներ: Սա խիստ անցանկալի է, քանի որ դեղորայքը շատ լուրջ կողմնակի բարդություններ է թողնում: Մենք կարողացել ենք զգալիորեն նվազեցնել դոզան` առանց կորցնելու բուժման արդյունավետությունը»:

Մեթոդը կայանում է հետեւյալում. հիվանդի 200 միլիլիտր արյան մեջ առանձնացնում են էրիտրոցիտները, ապա դրանք հագեցվում են դեղորայքային ագենտով: Դրանից հետո արյունը նորից ներարկվում է հիվանդին: Ամբողջ գործընթացը տեւում է մեկուկես ժամից ոչ ավելի: Ամենակարեւորը այստեղ` պահպանել ագենտով հագեցման ժամանակը եւ կոնցենտրացիան: