13:40 , 12 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
ԱՄՆ Արկանզաս նահանգի հատուկ հանձնաժողովը պաշտոնապես թույլատրել է 13 շրջանների ուսուցիչներին դպրոց գնալ զենքով: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Իշխանությունների խոսքով` դա անհրաժեշտ է հետագա ողբերգությունները կանխելու համար, ինչպես պատահեց 2012 թ. Sandy Hook դպրոցում, երբ Ադամ Լանզան սպանեց 26 մարդու և ինքնասպան եղել:
Երկու տարվա ընթացքւմ դպրոցների ողջ անձնակազմը կարող է զինված լինել: Իշխանությունների այս որոշմանը դեմ է արտահայտվել նահանգի գլխավոր դատախազ Դասթին Մակդանիելը, ով զինված լինելը ոչ օրինական է համարել:
Մի շարք շրջաններում գործում են զենք կրակելու անվճար դասընթացներ: Շատերի կարծիքով, եթե այդ օրը ուսուցիչները զինված լինեին, կհաջողցեր խուսափել Sandy Hook դպրոցում կատարվածից:
Այս գաղափարին դեմ արտահայտվողների կարծիքով, զինված լինելու պատճառով ուսուցիչները կշեղվեն հիմնական պարտականություններից:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի դպրոցներից մեկում 24-ամյա Ռայան Լազան կրակահերթ է բացել, որի արդյունքում 27 մարդ է սպանվել: