Իրենց ընկերոջ սպանության մեջ կասկածվող երեք ամերիկահայերը չեն ընդունել իրենց մեղքը


13:16 , 12 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

34-ամյա գլենդելաբնակ տղամարդը, նրա եղբայրն ու ընկերն իրենց մեղավոր չեն ճանաչել առաջադրված մեղադրանքներով, որոնց համաձայն՝ նրանք ծրագրել և իրականացրել են իրենց երբեմնի ընկերոջ դաժան սպանությունը՝ նրա կյանքի ապահովագրության գումարը վերցնելու համար: Այս մասին հայտնում է Glendale News-Press-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց: 

Հովհաննես (Ջոն) Մասկովյանը, նրա եղբայրը՝ 29-ամյա Հրաչիկ (Քրիս) Մասկովյանն ու 19-ամյա Նազարեթ (Նիկ) Բայամջյանը կալանքի տակ են մնում՝ 33-ամյա գլենդելաբնակ Ջոշուա Ուեսթի մահվան առնչությամբ։Այս մասին հայտնում է Լոս Անջելեսի շրջանային դատախազության մամլո խոսնակը:

Եռյակը մեղադրվում է ներդրումային ընկերությունում աշխատող երիտասարդի սպանության և առևանգման փորձի մեջ: Ուեսթին ապրիլին ծեծել էին, կրակել, վրաերթի ենթարկել Սան Վելիի շրջակայքում:

Հրաչիկին ձերբակալել էին հանցագործությունից օրեր անց, իսկ մյուս երկուսին՝ հուլիսի վերջին: