13:14 , 12 սեպտեմբեր, 2013
«Հայաստանի ձայնը 2» շոուն պետք է շարունակվի դրական էմոցիաներով:
Վերջին օրերին «Հայաստանի ձայնը 2» նախագծի նախընտրական փուլի մասնակիցներից մեկի ձայնագրության` համացանցում հայտվելու առնչությամբ «Արմենիա» հ/ը հայտնում է, որ խստորեն դատապարտում է նման երևույթը. «Անցկացվում է ներքին հետաքննություն՝ ուղղված նյութի հրապարակման հեղինակի հայտնաբերմանը, և վստահեցնում ենք, որ մեղավորները անպայման պատժվելու են, քանի որ նախագծի նախնական փուլի նկարահանումն ու տարածումն արգելված են»,- նշում է նախագծի թվային պատասխանատու Ռուբեն Մուրադյանը:
Ցանկանում ենք մեկ անգամ ևս վստահեցնել, որ ինչպես «Հայաստանի ձայն»-ի առաջին եթերաշրջանում, այնպես էլ հիմա, «Արմենիա» հ/ը հետամուտ է, հետևում է նախագծի ֆորմատի պահպանմանը և ներդնում է բոլոր ջանքերը նախագիծը ճշգրիտ կանոնների շրջանակներում իրականացնելու համար: Ցավոք, նմանօրինակ երևույթները անխուսափելի են մասշտաբային նախագծեր իրականացնելիս, երբ գործ ունենք հսկայական թվով աշխատանքային թիմերի հետ:
«Արմենիա» հ/ը հայցում է # 135 մասնակցի ներողամտությունը տեսագրության` համացանցում հայտնվելու առնչությամբ:
Դրական մթնոլորտը, լավագույնին տրամադրվածությունն ու մասնակիցների հանդեպ հարգանքը հանդիսանում են նախագծի կարևորագույն սկզբունքները: Վստահեցնում ենք, որ նախագծի հետագա ընթացքն ու զարգացման դինամիկան մեր հեռուստադիտողին կպարգևեն միայն դիտարժան պահեր և դրական էմոցիաներ: