12:50 , 12 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Հետազոտողները հաշվարկել են, թե երբ են կնոջ կնճիռներն ամենից խորն արտահայտվում: Արդյունքում` պարզվել է, որ կեսօրին, ավելի հստակ 15:30 րոպեին, հարկավոր է հայելուց հնարավորինս հեռու մնալ:
Հետազոտողների կարծիքով` այդ ժամին դեմքի հատվածում կտրուկ իջնում է էներգիան և իր գագաթնակետին է հասնում աշխատանքային, արտաքին սթրեսը:
Մարդու դեմքը մշտապես փոփոխվում է, իսկ լավագույն տեսքն այն ունենում է առավոտյան ժամերին, երբ դեռևս նյարդերն ու մկանայի հյուսվածքները գտնվում են հանգիստ վիճակում:
Մասնագետները խորհուրդ են տալիս մշտապես մաքրել դեմքը, սնուցել վիտամիններով հարուստ քսուքներով և խուսափել ալկոհոլային ըմպելիքներից: