Իսրայելը լիովին շրջափակում է Գազայի հատվածը


20:48 , 21 հոկտեմբեր, 2023

Իսրայելի ՊԲ-ի խոսնակ Ավիչայ Ադրին խոսել է Գազայի հատվածի շրջափակման հետ կապված իրավիճակի մասին։

Փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե քաղաքական մակարդակով համաձայնություն լինի տարածաշրջանային և միջազգային կողմերի հետ օգնության տրամադրման վերաբերյալ, մենք կկիրառենք այդ հրահանգները:

Ներկայումս զինված ուժերին հրամայված է իրականացնել Գազայի հատվածի ամբողջական շրջափակում, և այդ դրույթը կիրառվում է  ցամաքում»,-ասել է Ադրին։

Իսրայելի բանակի խոսնակը նաև ընդգծել է, որ Իսրայելը ներկայումս իրականացնում է Գազայի հատվածի ամբողջական և համապարփակ շրջափակում՝ հավելելով, որ «իսրայելական տարածքից ոչինչ չի գալիս» դեպի պաղեստինյան անկլավ՝ ներառյալ ջուրը, էլեկտրականությունը և դեղորայքը։

Հիշեցնենք, որ «Ռաֆահ» անցակետը բացվելուց և 20 բեռնատար հատելուց հետո, անցակետը նորից փակվել էր: