Պաղեստինի առաջնորդը պահանջել է անհապաղ բացել հումանիտար միջանցքները Գազայում


15:56 , 21 հոկտեմբեր, 2023

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը պահանջել է դադարեցնել Իսրայելի ագրեսիան և անհապաղ բացել միջանցքները՝ բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը, որն արվել է Պաղեստինի հարցով Կահիրեի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ:

«Մենք պահանջում ենք դադարեցնել պաղեստինյան ժողովրդի դեմ իսրայելական ագրեսիան և անհապաղ բացել հումանիտար միջանցքները», – նշել Է Աբասը: Նա դատապարտել է խաղաղ բնակիչների վրա հարձակումները և կոչ արել ազատ արձակել բոլոր պահվող անձանց և բանտարկյալներին: