Անդոնը գովաբանել է Նիկոլի «հակառակորդին» 


10:20 , 21 հոկտեմբեր, 2023

Մատնացույց անելով Իլհամի շնորհները՝ նրա հայ երկրպագու Անդոնն հայտարարել է, որ մինչ մենք գլուխ գովալով ման էինք գալիս, նա կերտում էր այն բանակը, որով պետք է հասներ ռևանշի: «…և էդ սերունդը պահում էր հենց նույն մեր սահմանների պատերի տակ, ռևանշի սերունդ էր մեծացնում,որը պետք ա դառնար բանակի մարդկային ռեսուրս…և դարձրեցին»,-մասնավորապես՝ արձանագրել է Անդոնը: 

 

Իսկապես, Անդոնը չի սխալվել, պարզապես հարց է առաջանում՝իսկ Նիկոլն ի՞նչ սերունդ է մեծացնում, երբ ասենք օր ու գիշեր խոսում է խաղաղության դարաշարջանից կամ ինչ-որ ճանապարհային խաչմերուկներից՝ Սյունիքը թուրքին տալու պրոցեսն ավելի հարթ դարձնելու հեռահար նպատակով: 

 

Ընդ որում՝ ռևանշիստներ աճեցնելու պրոցեսն Ադրբեջանում ակնհայտորեն ոչ միայն կանգ չի առել, այլև նոր թափով է շարունակվում: Նիկոլն էլ իր գործն է նոր թափով առաջ տանում՝ ոչ միայն սիրուն կնկա տեր Պապիկյան Սուրիկի ձեռամբ բանակը քանդելով, այլև պայքարի ոգին հայոց միջից հանելով, մատաղ սերնդին բառիգ ու «ուռող» սարքելով, սահմանապահների աշխատավարձերը չտալով… 

 

Իլհամին գովելու փոխարեն ավելի լավ է շեֆիդ արատներից խոսիր. Իլհամը չէ Հայաստանի վարչապետը՝չնայած շատ շուտով կարող է դառալ հայոց տանուտերը: