Ի՞նչ հարցեր չի կարելի տալ տղամարդկանց


13:00 , 12 սեպտեմբեր, 2013

Ահա այն հարցերը, որոնք չի կարելի տալ տղամարդուն:

«Որտե՞ղ ես»

 Հազվագյուտ կանայք են, որ, զանգահարելով իրենց տղամարդկանց, չեն տալիս այս հարցը: Հաճախ նրանք այդ հարցը տալիս են անգամ առանց բարևելու: Մի՞թե դա կարևորագույն հարցն է կանանց համար: Դրա հետ մեկտեղ հազվագյուտ տղամարդիկ չեն դրանից նյարդայնանում:

«Շա՞տ ընկերուհիներ ես ունեցել»

Ասե՞լ «Քիչ»: Իսկ եթե կինը մտածի, որ ինքն անհաջողակ է: Ասե՞լ «շատ»: Այդ դեպքում էլ կմտածի, որ կնամոլ է, և ինքն էլ իր հերթական խաղալիքն է:

«Ո՞վ էր զանգում»

Սարսափելի է: Դա ազդում է էլեկտրական հոսանքի պես: Թեև հարցը, որպես այսպիսին, անմեղ է: Կարծես թե ստիպված ես հաշվետվություն տալ, իսկ դա ոչ ոքի դուր չի գալիս:

«Ինչի՞ մասին ես մտածում»

Գրեթե միշտ հնչում է «Ոչ մի բանի» պատասխանը: Էլ ինչու՞ իզուր տանջել տղամարդկանց:

«Ես գեր չեմ, չէ՞»

Իհարկե ոչ: Եթե անգամ այդպես է, ոչ մի տղամարդ գլխից ձեռք չի քաշել, որպեսզի ճիշտը պատասխանի:

«Ե՞րբ ես վերջապես թողնելու ծխելը/խմելը/գիշերն անքուն մնալը»

Ձեռքը դրեք սրտին ու խոստովանեք` դուք էլ չեք հավատում, որ նման բան կլինի: Եթե անգամ դա պատահի, դա կլինի ոչ թե ձեր պատճառով, այլ որովհետև տղամարդն ինքն է այդպես որոշել:

«Ես նրանից լավն եմ, չէ՞»

Իհարկե, անխոս, առանց որևէ կասկածի: Այլ պատասխան մի ակնկալեք, սիրելի կանայք…