Ինչո՞ւ պետք է թուրքն ավելին չպահանջի, եթե դիմացն ընդամենը մի Անդոն է


15:23 , 20 հոկտեմբեր, 2023
Օրերս իշխանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում Անդոնը, մեկնաբանելով Իլհամի լակոտական վարքը, հայտարարել է, թե նա հղփացել ու մեծամտացել է, որն իրեն լավ տեղ չի տանելու:Միաժամանակ օգտվելով առիթից՝ Անդոնը պնդել է, թե Հայաստանի ու Արցախի հետ ներկայումս կատարվողը հետևանք է այն բանի, որ ժամանակին մենք էլ էինք հղփացել ու մեծամտացել, ինչի պատճառով պետությունը կանգնեցրեցինք «անտարբերության շեմին»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Անդոնը հերթական անգամ մանիպուլացրել է. եթե նկատի ունի նախկին իշխանություններին, ապա նրանք երբեք մեծամտությամբ չեն տառապել, քանի որ եթե տառապեին, կազանյան փաստաթուղթ չէր ծնվի, Նիկոլն էլ փայլուն դիվանագիտական ժառանգություն ստացած չէր լինի, որը ենթադրում էր փոխզիջումային քաղաքական լուծում՝ խնդրին:

Ընդհակառակը՝ Նիկոլը սկսեց տառապել մեծամտությամբ՝ հայտարարելով, որ սկսելու է բանակցել իր սեփական կետից, տավուշյան բախումներից հետո հայտարարելով, թե աշխարհի թիվ մեկ բանակն է Հայաստռանի բանակը, Արցախը՝ Հայաստան հայտարարելով և այլն:

Ինչ վերաբերում է Իլհամի լկտիությանը, ապա դա, ի գիտություն Անդոնի, բացառապես Նիկոլի վախկոտ քաղաքականության ու կեցվածքի հետևանք է. ինչ ասում են, անում է ,ինչ ուզում են,տալիս է, է՛, իսկ ինչո՞ւ պետք է թուրքն ավելին չպահանջի, եթե դիմացն ընդամենմը մի Անդոն է:

«Կռուտիտը» չստացվեց…