Սպիտակ տունը Սիրիայի պատճառով չեղյալ է հայտարարել ամենամյա ավանդական խնջույքը


12:34 , 12 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սպիտակ տան վարչակազմը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել խնջույքը՝ Սիրիայի շուրջ առաջացած լարված իրավիճակի պայմաններում, հաղորդում է Reuters-ը: 

Խնջույքը ավանդաբար տեղի է ունենում հունիսին ու դրան մասնակցում են Կոնգրեսի բոլոր անդամներն՝ իրենց ընտանիքներով, ինչպես նաև նախագահական ընտանիքը: 

Սակայն այս տարի այն նախ՝ տեղափոխվել է սեպտեմբեր՝ Բարաք Օբամայի ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով, ապա վարչակազմն այն որոշել է չեղյալ հայտարարել: 

Վարչակազմն իր որոշումը բացատրել է նրանով, որ նախապես ենթադրվում էր, որ կոնգրեսականները շատ զբաղված են լինելու Սիրիայի հարցով ու վերջինիս նկատմամբ հնարավոր ռազմական գործողություններով, ու թեև այդ հարցով քվեարկությունը հետաձգվել է, խնջույքն, այնուամենայնիվ, չեղյալ է հայտարարվել: