22:36 , 19 հոկտեմբեր, 2023Առնվազն 18 մարդ է զոհվել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող պաղեստինցի փախստականների Ջաբալիա ճամբարի իսրայելական գնդակոծության հետևանքով։
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի ներքին գործերի նախարարությանը։
«Ջաբալիյա ճամբարի Անվար Ազիզ մզկիթի մերձակայքում գտնվող մի քանի տան գնդակոծման հետևանքով այս պահին կա 18 զոհ և տասնյակ վիրավորներ», - հայտնել են ՆԳՆ-ից: