11:53 , 12 սեպտեմբեր, 2013
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը ամենևին էլ չի ցանկացել վիրավորել հայերին, ոչ էլ Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ մարզ։ Այս մասին ԳԱԼԱ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից` ընդգծելով, որ Հայաստանը ՌԴ մարզերից Կալինինգրադի հետ համեմատելը զուտ պատահականության արդյունք է և ոչ մի այլ ենթատեքստ չի պարունակում:
Բանն այն է, որ այսպիսի «պատահականություններ» Մոսկվայում շատ են լինում, եւ բնավ էլ չեմ զարմանա, որ մի օր «պատահականությամբ» Հայաստանը շփոթեն Չեչնիայի հետ եւ այստեղ հակաահաբեկչական գործողություն իրականացնեն: Հետողորմյա միշտ էլ կարող են ասել, որ տեղի ունեցածն ենթատեքստ չունի, պատահականություն է: