ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Թել Ավիվի հրթիռակոծման մասին՝ ի պատասխան խաղաղ բնակիչների սպանությունների


00:41 , 18 հոկտեմբեր, 2023

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները հայտարարել են, որ գնդակոծում են Թել Ավիվը՝ ի պատասխան Գազայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններին։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ալ Քասամ» բրիգադների հայտարարությանը։

««Ալ Քասամ» բրիգադները հրետակոծում են Թել Ավիվը՝ ի պատասխան սիոնիստների (Իսրայելի - խմբ.) կողմից խաղաղ բնակչության զանգվածային սպանություններին», - ասված է հայտարարության մեջ: