Եվրոպան կշարունակի օգնություն ցուցաբերել ԼՂ- ից տեղահանված հայերի համար մարդասիրական հետևանքների վերացման հարցում․ Մեցոլա


22:04 , 17 հոկտեմբեր, 2023

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Եվրոպական խորհրդարանում: Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Եվրոպան կշարունակի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար մարդասիրական հետևանքների վերացման հարցում: Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և մեր համագործակցության ամրապնդմանը»,- հավելել է նա: