Ուժի կիրառումն անընդունելի է, հայ-ադրբեջանական ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն. Պետդեպ


18:32 , 17 հոկտեմբեր, 2023

Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված քաղաքական, տնտեսական, մարդասիրական և անվտանգային բնույթի հարցերով։

«Մենք շարունակում ենք կոչ անել երկու երկրների ղեկավարությանը հասնել արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ կհարգվեն բոլորի իրավունքները», -  ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Ինչպես ասացինք, ուժի կիրառումն անընդունելի է, և այս ձգձգվող հակամարտությունը կարգավորելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն», - Turan-ի վաշինգտոնյան թղթակցին ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

«Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին՝ սերտ համակարգելով քայլերը մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում: Մենք կարեկցում ենք տեղահանված մարդկանց՝ իմանալով, թե ինչ ցնցում ու տրավմա են նրանք ապրում, և ինչ անորոշության են բախվում»,- շարունակել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։