11:21 , 12 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Կատալոնիայի հյուսիսից հարավ ձգվել է «Կատալոնյան ուղին». այդպես է կոչվել ակցիան, որին միլիոնից ավելի մարդ է մասնակցել: 86 քաղաքների բնակիչներ ձեռք ձեռքի են տվել և կազմել 400 կիլոմետրանոց մարդկային շղթա, գրում է ntv.ru-ն:
Իսպանական այս շրջանը, որն արդեն 300 տարի պայքարում է Մադրիդից առանձնանալու համար, նշում էր իր ազգային տոնը՝ Կատալոնիայի օրը:
Բարսելոնայի հիմնական փողոցների երթևեկությունը դադարեցվել է, քանի որ այնտեղ հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Նույն իրավիճակն է եղել նաև այլ կատալոնական քաղաքներում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ