Արարատ Միրզոյանը ցավակցել է Բրյուսելում Շվեդիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ


12:56 , 17 հոկտեմբեր, 2023

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բելգիայում Շվեդիայի քաղաքացիների սպանության կապակցությամբ:

«Վշտացած եմ այն լուրից, որ Բրյուսելում սպանվել են Շվեդիայի երկու քաղաքացիներ, իսկ երրորդ անձը ծանր վիրավորվել է», - գրել է Միրզոյանը X սոցցանցում:

Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: