Սյամոն չի դադարում մանիպուլացնել
12:39 , 16 հոկտեմբեր, 2023
Սյամոն չի դադարում ինքն իրեն անտեղի հուսադրել՝ կարծելով, թե նույնիսկ այս իրավիճակում կարող է արցախահայության լիդեր լինել: Լրագրողների հետ զրույցում արձանագելով, որ Ադրբեջանը չի ցանկանում Հայաստանի հետ քննարկել Արցախի խնդիրը՝ Սյամոն միաժամանակ համուզմունք է հայտնել, թե եթե ադրբեջանցիները խոսեն արցախցիների «ընտրած ղեկավարի» հետ, կարող են նույնիսկ համաձայնել Արցախին ինքնավարություն շնորհել:
Սյամոյի խոսքերի ողջ թշվառությունն ի հայտ է գալիս հատկապես Իլհամի՝ Ստեփանակերտից հայ ժողովրդի հասցեին հնչեցրած ամենավերջին սպառնալիքների ֆոնին: Բայց ՞ինչ է անում Սյամոն: Սյամոն սին հույսեր է փորձում ներշնչել արցախցիներին, որ եթե վերջիններս համախմբվեն իր շուրջ, իրեն հռչակեն՝ լիդեր, ապա ի տարբերոթյուն նույն Շահրամանյանի, ինքն Արցախին նոր կյանք կպարգևի: Պատկերավոր ասած՝ Սյամոն հետին թվով փորձում է դառնալ արցախցիների «նախագահը»՝ ելնելով, բնականաբար, սեփական նեղանձնային շահերից:
Ադրբեջանը ո՛չ Սյամոյի, ո՛չ էլ որևէ այլ մեկի հետ չի պատրաստվում «Ղարաբաղի տնտեսական գոտին» կրկին Արցախ սարքել: Թուրքերն առհավետ մտադիր են փակել հայկական Արցախի էջը՝ անկախ այն հանգամանքից, թե որ գերտերության շահերից է այն բխում կամ հակասում դրանց. Իլհամը ստիպում է բոլորին հաշվի նստել իր որոշման հետ, իսկ այդ որոշումը, ի գիտություն Սյամոյի, փող «կպցնելու» շանս Աննայի սիրածին չի թողնում: