Աբաջյան Գոհարի մարդը՝ շողացող լույսերի տակ


16:13 , 14 հոկտեմբեր, 2023
Պետական բյուջեն մսխելու, փողեր լվանալու անհագ ցանկությունը չի դադարում նորանոր գաղափարների ներշնչանքի աղբյուր դառնալ: Մասնավորապես՝ մամուլը գրում է, որ Կառավարության շենքի լույսերը փոխելու վրա «Բոֆֆո» ՍՊԸ-ին 114 կլն դրամով հարստացնելուց հետո հիմա էլ Արաբատն է որոշել սեփական շենքը մի այլ կարգի լուսավորել, սարքել տոնածառ. նախարարությունը որոշել է փոխել շենքի արտաքին լուսավորության ողջ համակարգը և այդ նպատակի համար հատկացրել է շուրջ 25 մլն դրամ։
 
Արցախիցներին 40000 դրամի հույսին թողած իշխանությունը չի դադարում, փաստորեն, սեփական կայֆերի համար լուրջ փողեր մսխել բյուջեից: Հարց է առաջանում՝ ի՞նչն է փոխվելու ԱԳՆ-ում այդ նոր լուսավորության դեպքում, Արաբատն է դադարելու «Օմեգա» լինե՞լ, թե՞ լավագույն դիվանագտներն են նախարարությունում ծառայության անցնելու: Լույսերն օգնե՞լու են Նիկոլին Իլհամին դիվանագիտական ճակատում պարտության մատնել ու Արցախի անկախությունն աշխարհով մեկ հռչակել…
 
Արտաքին պերճանքին մեծ նշանակություն տվող իշխանությունները լրիվ մոռացել են ներքին բովանդակության մասին: Դրսում 100000-ից ավել մարդ անտուն-անտանիք է, Արաբատի լուսեղեն ֆանտազիաների բավարարման համար ժամանա՞կ են գտել:Այդ 25 մլն-ով քանի՞ արցախցու հոգս կարելի կլիներ հոգալ, քանի՞ ընտանիքի վերքեր ամոքել, քանիսի՞ համար տուն վարձել կամ տուն գնել մեկ-երկու ընտանիքի համար: Վերջիվերջո կարելի էր պետական համակարգում աշխատած արցախցիների աշխատավարձերը տալ. մարդիկ աշխատել են, բայց փաստացի ամիսներով չեն վճարվել ու հիմա կանգել են փաստի առաջ:
 
Բայց չէ, լույսերն ավելի կարևոր են ՔՊ-ականների համար. դրանց ներքո Աբաջյան Գոհարի մարդու թրաշը երևի մի տեսակ այլ լույսի ներքո է երևում՝ դարձնելով իր տիրոջն ավելի «սեքսուալ»: