Սյամոն փող է ուզում


14:12 , 14 հոկտեմբեր, 2023
Հայտարարելով, որ հարկավոր է ստեղծել մի այնպիսի կառոյց, որը կբանակցի, ծրագրեր կմշակի, կզբաղվի արցախահայերի խնդիրներով և այլն՝ Սյամոն պնդել է, որ այդ կառույցը պետք է պատշաճորեն ֆինասնավորվի՝ չմոռանալով շեշտել, որ իր պատկերացմամբ հենց ինքը կարող է լինել այդ կառույցի ղեկավարը:
 
Սյամոն Հայաստանում է ու ակնհայտորեն խնդիրներ ունի իքնանդրսևորման հետ. մարդը փաստացի անգործ է մնացել ու հիմա ստիպված է միլիոնավոր դոլարների հասնող անձնական խնայողություններից օգտվել:
 
Սյամոյի առաջարկը կամ գաղափարը՝ստեղծելու առանձին մարմին, իհարկե, վատը չէ՝ հաշվի առնելով Հայաստան տեղափոխված արցախահայերի տիտանական խնդիրները, սակայն ակնհայտ է նաև այն, որ մտահղացումը Սյամոյի ուղեղում ծագել է ոչ թե արցախահայերի խնդիրները պատշաճորեն լուծելու, այլ ընդամենը փող «կպցնելու» վերջնանպատակով. Սյամոն հավելյալ եկամտի աղբյուր է փնտրում, իսկ նրա կոմղից առաջարկվող գաղափարի կյանքնի կոչման դեպքում կարելի կլինի հիմնավորապես լուծել այդ խնդիրը: Իհարկե, կա նաև լիդերության խնդիր և այլն, սակայն այդ ամենը «Իժոյի» համար երկրորդական խնդիր է, քանի որ առաջնային նպատակը փողն է. ո՞ւմ է պետք հեղինակությունը կամ իշխանությունն առանց դրա:
 
Վա՜յ այն արցախցիներին, որոնք կընկեն Սյամոյի հույսին…