Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին Մոսկվա է հրավիրել


14:24 , 13 հոկտեմբեր, 2023

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին։

Նա նշել է, որ Համագործակցությունում Ռուսաստանի նախագահության զբաղված ծրագիրը ներառում է, ընդհանուր առմամբ, շուրջ 150 բազմազան միջոցառումներ։ «Հիմնականը, իհարկե, կլինի ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը, որը մենք նախատեսում ենք անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում։ Եվ, իհարկե, օգտվելով այս հնարավորությունից, ես կցանկանայի բոլորիդ հրավիրել մասնակցելու դրան»,- ասել է նա ԱՊՀ գագաթնաժողովի ընդլայնված կազմով հանդիպմանը` հավելելով, որ Մոսկվան ԱՊՀ-ում իր նախագահության ընթացքում կգործի սերտորեն համագործակցելով ներկայիս նախագահ Ղրղզստանի և ապագա նախագահ (2025թ.) Տաջիկստանի հետ և ձգտում է ապահովել նախաձեռնությունների իրականացման շարունակականությունը: