10:18 , 12 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մալբերի քաղաքի ոստիկանությունը ձերբակալալ է հոգեւորական Թերի Ջոնսին, ով հայտնի է ղուրան վառելու իր ակցիաներով: Այս անգամ քարոզիչը փորձել է մուսուլմանների սուրբ գրքի 3000 օրինակ վառել, տեղեկացնում է Ասոշիեյթիդ Պրեսը:
Ջոնսը նշել է, որ պատրաստվում է 2998 օրինակ ղուրան վառել՝ մեկ հատ 2001թ սեպտեմբերի 11-ի զոհերից յուրաքանչյուրի հաշվով: Հոգեւորականը նաեւ նշել է, որ ոչինչ չունի մուսուլմանների դեմ, իրեն պարզապես իսլամի դաժանությունն է անհանգստացնում: