Քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանը չպետք է դիտարկի ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ Եվրասիական միությունը


10:19 , 12 սեպտեմբեր, 2013

Քանի օր ա` մտածում եմ՝ լավ, մենք մտնենք ՄՄ կամ ԵՄ, բացի բոլոր հարցերից՝ բա Արցա՞խը: Չէ՞ որ հիմա Հայաստանի ինտեգրում որևէ վերպետական կազմավորման միայն կբարդացնի Արցախի ճանաչման կամ ՀՀ հետ վերամիավորման գործը: Ու ինձ համար ամենաընդունելի ձևակերպումը գտնում եմ ստեղ՝

5. ե) քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հարցը, Հայաստանը չպետք է դիտարկի ո՛չ Եվրոպական միությանը, ո՛չ Եվրասիական միությանն անդամագրվելու հարցը: ...ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի, Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նպատակը արժանապատիվ հարաբերությունների հաստատումն ու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն է:

Քաղաքացիական պայմանագիր, նախագիծը՝ Nikol Pashinyanի