Երբ Արցախի 120.000 հայեր զրկված էին հացից, պարենամթերքներից ու գազից` Թուրքիան չէր մտահոգվում մարդու իրավունքներով, հիմա Թուրքիան դարձել է մարդու իրավունքներով մտահոգ երկիր


23:06 , 12 հոկտեմբեր, 2023

Թուրքիայի նախագահը խոսում է մարդու իրավունքներից, ասելով` «...Ներկա պահին Գազայում չկա ոչ ջուր, ոչ հաց, ոչ պարենամթերք: Այս ամենը հակասում է մարդու իրավունքներին: Որտե՞ղ է Արևմուտքը, ինչ-որ միջոցներ ձեռնարկու՞մ է»:
Երբ Արցախի 120.000 հայեր, իր կրտսեր եղբայր Ալիևի ջանքերով, իննը ամիս շարունակ զրկված էին հացից, պարենամթերքներից ու գազից` Թուրքիան չէր մտահոգվում մարդու իրավունքներով: Երբ անխնա ռմբակոծվում ու սպանվում էին Արցախի խաղաղ բնակիչները, իսկ հետո ցեղասպանությունից փրկվելով բռնի տեղահանվում իրենց հայրենիքից` կրկին ոչ մի մտահոգություն: Հիմա Թուրքիան դարձել է մարդու իրավունքներով մտահոգ երկիր: