Վանում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
16:26 , 12 հոկտեմբեր, 2023
Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է bnn.network-ը:
Ստորգետնյա ցնցումը զգացվել է տեղի ժամանակով 14:04-ին: Վանի նահանգը սեյսմիկ ակտիվության գոտում է: