ԱՄՆ-ի միակ նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության և ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովումն է. Պետդեպ


12:51 , 11 հոկտեմբեր, 2023
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի միակ նպատակը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում տևական խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն առ այն, որ «Վաշինգտոնը միջամտում է Հարավային Կովկասի գործերին՝ առաջնորդվելով իր աշխարհաքաղաքական հավակնություններով»: