Միայն Աշոտյանի բանտված լինելու փաստը բավարար է, որպեսզի փաստվի Նիկոլի անբարոյականությունը


16:54 , 10 հոկտեմբեր, 2023

Քյարամյան Արգիշտիկի ենթակաների առաջ ելույթ ունենալով՝ Նիկոլը, փորձելով արդարադատ երևալ, հայտարարել է, թե ՀՀ-ում ոչ մի անմեղ մարդ չպետք է հետապնդվի, և ոչ մի մեղավոր չպետք է խուսափի պատժից:
Առաջին հայացքից՝ միանգամայն նորմալ հայտարաություն է, բայց երբ հանկարծ գիտակցում ես, թե ում շուրթերից է այս բանալ ճշմարտությունը բարբառվել, հասկանում ես, որ գործ ունես պարզ դեմագոգիայի հետ. հարց է առաջանում՝ իսկ որո՞նք են անմեղության կամ մեղավորության չափանիշները Նիկոլի Հայաստանում:
Օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահի հետ կատարվողն արդա՞ր է, համապատասխանո՞ւմ է Նիկոլի բարձրաձայնած չափանիշներին կամ կոչերին: Միայն Աշոտյանի բանտված լինելու փաստը բավարար է, որպեսզի փաստվի Նիկոլի խոսքերի սնամեջությունը, դրանցում պարփակված ցինիզմն ու անբարոյականության աստիճանը:
Եթե աշխարհում յուրատեսակ մրցույթ կազմակերպվի ու որոշվի՝ որ երկրի կառավարությունն է գործ «կարելու», մադրկանց գլխին սարքելու հարցում բացարձակ չեմպիոն, ապա Նիկոլը մեծ ոսկի կնվաճի. 5 տարի է՝ «դեմոկրատիայի բաստիոն» Հայաստանում դատաիրավական պոռնո է տիրում, ու քաղբանտարկյալների թիվը ոչ միայն չի նվազում, այլև նոր հակառեկորդներ են սահմանվում: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն քանակի, այլև, ինչպես ասում են, որակի մասին է. անմեղ մարդուն օդից մոլագար կարգելը մի վայրկյանի գործ է այս երկրում, և այդ առաքելությունը փայլուն կերպով իրակաանցնում է Նիկոլի մանկլավիկ Արգիշտիկը, որի մատը, ինչպես հայտնի է, Արցախի հանձնման գործում ևս խառն է, նրա խղճին էլ է կատարվածը մնում:
Նիկոլը չունի խիղճ, չունի չափանիշ, չունի ոչ մի սրբություն. նրա սրբությունն իր փայ լափն է ու մեկ էլ՝ լափի աղբյուր աթոռը: Ի՞նչ էր անում, օրինակ, Աշոտյանը: Նա ընդամենը ֆեյսբուքյան «լայվերի» միջոցով հանրությանն էր ներկայացնում իրականությունն ու փորձում բացահայտել Նիկոլի ստերը: Ինչ արեցին մարդու հետ, բոլորի աչքի առաջ է, ինչ կանեն մյուսների հետ, միայն կռահել կարելի է:

Նորհայաստանյան ստանդարտները պարզ են՝ հականիկոլականները «մոլագարներ են», նիկոլական զոմբիները՝ «օրինակելի քաղաքաքցիներ»: Վերջ: