«168 ժամ». Հայաստանը ՌԴ մարզերից Կալինինգրադի հետ համեմատելը զուտ պատահականության արդյունք է. Կրեմլի մամլո ծառայություն


08:40 , 12 սեպտեմբեր, 2013

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը ամենևին էլ չի ցանկացել վիրավորել հայերին, ոչ էլ Հայաստանը դիտարկում է որպես ՌԴ մարզ։ Այս մասին ԳԱԼԱ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից ընդգծելով, որ Հայաստանը ՌԴ մարզերից Կալինինգրադի հետ համեմատելը զուտ պատահականության արդյունք է և ոչ մի այլ ենթատեքստ չի պարունակում»,–գրում է թերթը։