«Հրապարակ». Տարոն Մարգարյանը որոշել է «փոխել Երեւանի սեռը»


07:39 , 12 սեպտեմբեր, 2013

«Հրապարակը» գրում է.

«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եթե նախկինում Երեւանը «քույրացնում» էր աշխարհի տարբեր քաղաքների հետ, ապա հիմա որոշել է «սեռը» փոխել՝ եղբայրացել:

«Նախօրեին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, արտաքին կապերի պատասխանատուն հպարտությամբ ընթերցել է օրակարգի այդ կետը, ըստ որի` Երեւանը եղբայրանում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ:

Մեր լրագրողի ռեպլիկին, թե ինչպես են սեռը որոշում՝ որի հետ քույրանալ, որի հետ եղբայրանալ, արտաքին կապերի պատասխանատուն շփոթվել է, ապա քիչ անց կողմնորոշվել՝ ամբիոնից հայտարարելով, թե դա վրիպակ է: Եվ անհասկանալի է մնացել՝  քաղաքների սեռերի՞ հարցում չեն կողմնորոշվել, թե՞ տեքստը կազմողն է սխալ տերմին օգտագործել»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: