24news.am-ը գրում է.
ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը հայտարարել է, որ պատրաստ են Իսրայելի հետ քննարկել հրադադարը, հայտնում է Reuters-ը։
«Ալ Ջազիրա»-ին տված հեռախոսային հարցազրույցում նա նշել է, որ խմբավորումը բաց է Իսրայելի հետ հնարավոր զինադադարը քննարկելու համար, քանի որ հասել է իր նպատակներին․
«ՀԱՄԱՍ-ը բաց է ցանկացած քաղաքական երկխոսության համար»,- ասվում է զրույցում։
Բացի այդ, ըստ նրա, գերիների թվում կան տասնյակ երկքաղաքացիներ, այդ թվում՝ ռուսներ և չինացիներ: